ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ արտահերթ նիստում երկու օրինագիծ է քննարկում հատուկ ընթացակարգով

ԱԺ արտահերթ նիստում երկու օրինագիծ է քննարկում հատուկ ընթացակարգով

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու օրենսդրական երկու նախագիծ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։ 

Հունիսի 3-ին Ազգային ժողովը հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, պատգամավորների նախաձեռնությամբ, հրավիրել էր արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով երկու օրենսդրական նախաձեռնություն, որոնք պետք է քննարկվեն հատուկ ընթացակարգով։ Դա նշանակում է, որ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը խորհրդարանի որոշմամբ կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առկայությունը պայմանավորված է Covid-19 համավարակով: Նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է օրակարգի երկրորդ՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակներն են «Իմ քայլի» պատգամավորներ Աննա Կարապետյանը և Վլադիմիր Վարդանյանը:

Առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից քաղաքացիական ծառայության անցնելուն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը: Նախագծին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այս նախագիծը նույնպես ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

  • Կիսվել: