շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Այսօր կկայանա «դարի հանդիպումը»․ Հրապարակ

Այսօր կկայանա «դարի հանդիպումը»․ Հրապարակ

Մեր տեղեկություններով, այսօր Երևանում կայանալու է «դարի հանդիպումը»: Միմյանց հետ հանդիպելու են մեր երեք նախկին վարչապետները՝ Վագգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը և Կարեն Կարապետյանը, քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը, գրում է Hraparak.am-ը։

Մեզ ասացին, որ նրանց աջ ու ձախից հանդիմանում են, որ մի կողմ են քաշվել և դիտորդի կարգավիճակում հետևում են, թե ինչպես է երկիրը գնում կործանման: Ճիշտ է՝ Բագրատյանն անընդհատ խոսում է, բայց դրանից վիճակը չի փոխվում: Այս ֆորմատը նախաձեռնողները կարծում են, որ երկրում պետք է ձևավորվի հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն, որը կկարողանա այս աղետալի վիճակը հաղթահարել:

 

Նրանք ելել են հետևյալ տրամաբանությունից՝ այդ կազմում ընդգրկել անկախ Հայաստանի առաջին վարչապետին, մեր երկրի համար ամենածանր փուլում կառավարած վարչապետին, որը նաև լավ տնտեսագետ է և նախավերջին վարչապետին, որը տնտեսության զարգացման լավ ցուցանիշներ է ապահովել և վայելում է ժողովրդի համակրանքը:

  • Կիսվել: