ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Բելգիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Մեխելենի քաղաքապետի հետ

Բելգիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Մեխելենի քաղաքապետի հետ

Սեպտեմբերի 23-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Մեխելենի միջև համագործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանն ուղղված հնարավորությունները։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տնտեսական ոլորտում համագործակցության աշխուժացմանը՝ կարևորելով հայկական արտադրանքի ներկայացման և Մեխելենի շուկայում դրա հասանելիության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։

Քաղաքապետ Սոմերսն իր աջակցությունը հայտնեց ՀՀ նախաձեռնություններին և պատրաստակամություն հայտնեց աջակցելու դրանց հետագա առաջմղմանը։

Որպես տնտեսական և մշակութային կապերի ակտիվացման առաջին գործնական քայլ՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում Մեխելենում կազմակերպել «Հայկական տոնավաճառ», որտեղ լայնորեն կցուցադրվեն հայկական արտադրանքն ու տեղական ապրանքատեսականին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: