հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
ԱՄԷ-ն հայտարարել է Իրանի հետ օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին

ԱՄԷ-ն հայտարարել է Իրանի հետ օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին

ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է Իրանի հետ չվերթները մինչև հետագա ծանուցումը դադարեցնելու մասին, տեղեկացնում է WAM լրատվական գործակալությունը։

Ինչպես հաղորդվում է՝ որոշումը կայացվել է Իրանի օդագնացության ոլորտին աջակցող կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով։

Վարչությունը հայտարարել է, որ կշարունակի հանրությանը տեղեկացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ փոփոխությունների մասին՝ կոչ անելով ուղևորներին պաշտոնական աղբյուրներում ճշտել չվերթների մասին թարմ տեղեկատվությունը։

Նշենք, որ ավելի վաղ իրանական ISNA-ն հայտնել էր, որ Իրանի ավիաընկերությունները սեպտեմբերի 24-ի կեսգիշերից չեղարկել են դեպի ԱՄԷ բոլոր չվերթերը:

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ էր կիրառել իրանական ավիաընկերություններին աջակցող 36 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, Իրանի իշխանություններն օգտագործում են զենք, անձնակազմ և բեռներ տեղափոխելու համար։ Միջոցներն ուղղված են նաև կեղծ ընկերությունների, արտասահմանյան միջնորդների և զարտուղի ճանապարհների դեմ, որոնք Իրանը օգտագործում է պատժամիջոցների ենթակա ապրանքներ և տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։

  • Կիսվել: