հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօր կառավարության շատ ավելի շատ են վստահում, քան ընդդիմությանը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության շատ ավելի շատ են վստահում, քան ընդդիմությանը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարության։ 

Հիեցնեք՝ Մանուկյանը պնդել էր, թե  իշխանությունները չպետք է կազմակերպեն ընտրություններ, քանի որ  կեղծելու են։ Միևնույն ժամանակ ընդդիմության թեկանծուն նշել էր, որ  2018-ին կեղծելու մոտիվացիա չկար, քանի որ էյֆորիա էր։

Անդրադառնալով  Վազգեն Մանուկյանի վերը նշված պնդմանը՝ վարչապետը նշեց, որ հենց այդ էյֆորիայի պայմաններում է նրանց թիմը պարտվել Կապանի և Աբովյանի քաղաքապետի ընտրություններում։

Փաշինյանի խոսքով՝ ընդդիմությունը ունեցել է բոլոր հնարավորությունները վարչապետի հրաժարականի պահանջի շուրջ ժողովրդական զանգվածների գեներացիա իրականացնելու համար։

«Մարդկանց ասել են՝ հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես, բայց այդ պահանջը հրապարակում չի արժանացել և չի արժանանալու ժողովրդական աջակցության։ Մեզ համար էլ է կարևոր, որ գնանք ժողովրդի առաջ կանգնենք և մեր ասելիքը ասենք»,-նշեց նա։

Ըստ նրա՝ վարչապետի փոփոխություն կլինի միայն ժողովրդի որոշմամբ։ Փաշինյանի խոսքով՝ նա պատրաստ է քննարկել ընտրությունների արդարությունը ապահովող հավելյալ մեխանիզմների ներդրումը։

Նա հավելել է, որ այսօր կառավարության ավելի շատ են վստահում, քան ընդդիմությանը․ «Կամ եթե այդպես չի, ասում եմ՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների, երաշխավորենք մարդկանց կամարտահայտությունը, տեսնենք՝ ինչքան են վստահում»։

 

  • Կիսվել: