երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան

ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան

ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, հարցրել է՝ եթե Բաքուն նախագծի միջոցով արդեն ապահովի Նախիջևանի հետ կապը, ի՞նչ շահագրգռվածություն կունենա կատարելու Խաղաղության պայմանագրով սահմանված պայմանավորվածություններ՝ կապված ճանապարհների հետ։

«Ձեր հայացքն աշխարհագրորեն կիսատ է, ԹՐԻՓՓ-ը հո առանձնացված չի գործելու։ Նախագծի իրականացման երաշխիքը դրա փոխշահավետությունն է Հայաստանի, Ադրբեջանի և երրորդ երկրների համար։ Հնարավոր չէ, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջևան, և հնարավոր չլինի Հայաստանի համար այդ նույն շարժը»,- պատասխանել է Միրզոյանը։

Խորհրդարանն այսօր քննարկում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Քննարկման համար 2 ժամ էր հատկացվել։ Թեև Միրզոյանին հարց ուղղելու համար հերթագրվել էր 27 պատգամավոր, ժամանակային սահմանափակման պատճառով նրանցից միայն երեքն են հասցրել հարց տալ՝ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր։

  • Կիսվել: