երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Մակրոնը խոստովանել է՝ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ չէին բողոքի ակցիաներին

Մակրոնը խոստովանել է՝ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ չէին բողոքի ակցիաներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած այցի ժամանակ BFMTV հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին հոկտեմբերի 17-ին երկրով մեկ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։

«Ճշմարտությունն այն է, որ թե՛ Մարսելում, թե՛ այլ քաղաքներում հոկտեմբերի 17-ին իրավապահ մարմինների աշխատակիցները բավարար քանակով չէին, քանի որ մենք բոլորովին չկարողացանք կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ օրը Ֆրանսիայում տեղի ունեցավ ամենամեծ համազգային ցույցը՝ սեպտեմբերի կեսերին սկսված բողոքի ալիքից ի վեր։ Ըստ ՆԳՆ տվյալների՝ դրան մասնակցել է մոտ 550 000 մարդ, իսկ անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։

Հավելենք նաև, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով բարելավել իրենց դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց միացել են գների աճից դժգոհ մարդիկ, և ցույցերը տարածվել են նաև այլ շրջաններում։

  • Կիսվել: