երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Համբարձում Մաթևոսյանը ճապոնացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Համբարձում Մաթևոսյանը ճապոնացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՇՄ նախարարը հանդիպել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պետական նախարար Հիրոմի Միցուբայաշիի հետ։

Քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Շնորհակալություն եմ հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման համար։

Կարևորել եմ ճապոնական փորձի և տեխնոլոգիաների կիրառումը, մասնագետների վերապատրաստումն ու բնապահպանական կրթության ոլորտում փորձի փոխանակումը։

Անդրադարձել ենք նաև COP17-ի օրակարգին և բանակցությունների ընթացքին՝ կարևորելով համատեղ աշխատանքը կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակներն իրականացնելու ուղղությամբ:

  • Կիսվել: