ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր բոլորն իրենց թույլ են տալիս վիրավորանքներ հնչեցնել. Ալեն Սիմոնյանն՝ իր նախագծի մասին

Այսօր բոլորն իրենց թույլ են տալիս վիրավորանքներ հնչեցնել. Ալեն Սիմոնյանն՝ իր նախագծի մասին

Ալեն Սիմոնյանը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում: 

Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ Հայաստանում այսօր տիրում է մի իրավիճակ, երբ բոլորն իրենց թույլ են տալիս անպատասխանատու հայտարարություններ անել, վիրավորանքներ հնչեցնել.

«Կարծում եմ, որ խստացնելով արդեն իսկ գոյություն ունեցող հոդվածը՝ կկարողանանք ինչ-որ չափով կանխել տեղեկատվական դաշտում տիրող վիճակը, որն այսօր կա: Մարդիկ նույնպես զայրանում են, երբ մոլորության մեջ են գցում իրենց»:

Նա հավելեց, որ ստի հետ կապված 4 դատական հայց ունի՝ կարծիք հայտնելով, որ բոլոր խմբակցությունները պետք է աջակցեն իր նախագծին:

Նախագծում, ըստ ԱԺ փոխխոսնակի` խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել իրավաչափ, եթե այդ սահմանափակումը պաշտպանում է որևէ անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, եթե այդ սահմանափակումը սահմանված է օրենքով, և եթե այդ սահամանափակման դեպքում նախատեսված պատասխանատվությունը համաչափ է ժողովրդավարական հասարակության չափանիշների տեսանկյունից:

  • Կիսվել: