շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այրվածքաբանության կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ կենտրոնը արդեն սկսել է ընդունել պացիենտների. Փաշինյան

Այրվածքաբանության կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ կենտրոնը արդեն սկսել է ընդունել պացիենտների. Փաշինյան

Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ (ընդունում, ախտորոշում, տեղափոխում) կենտրոնը արդեն սկսել է ընդունել պացիենտների: Այնտեղ վերջին տվյալներով արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը վերակենդանացման բաժնում: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան գրառումից։

«Պացիենտները տրիաժ կենտրոններում թեստավորվում են և բուժօգնություն են ստանում մինչև թեստի պատասխանը, որից հետո տեղափոխվում են կորոնավիրուսային հիվանդության բուժումով զբաղվող հատուկ բժշկական կենտրոններ:

Այս կենտրոնի բացումով որոշակի չափով կթեթևանա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բեռը, որը մինչ այս Երևանի միակ տրիաժ կենտրոնն էր»,- մասնավորապես, գրել է նա։

  • Կիսվել: