շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այո, արտաքին պարտքը կարող է աճել, բայց հարգելիներս, մենք գործ ունենք ռեցեսիայի հետ․ Մհեր Գրիգորյան

Այո, արտաքին պարտքը կարող է աճել, բայց հարգելիներս, մենք գործ ունենք ռեցեսիայի հետ․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ անկում է տնտեսության բոլոր ոլորտներում։ Նրա խոսքով, տնտեսական ճգնաժամ է աշխարհում և Հայաստանում էլ տնտեսական ակումը պետք է որ հասկանալի լինի։

Հարցին, թե հիմքեր կա՞ն այս կառավարությանը անվստահություն հայտնելու համար, ինչի մասին հայտարարում է ընդդիմությունը, փոխվարչապետը պատասխանեց․

«Ախր, ո՞նց կարելի է նման հայտարարություն անել։ Դուք ինձ այդ հարցը տալիս եք, ի՞նչ փաստարկներով եք նման հարց տալիս»։

Լրագրողն ի պատասխան արձագանքեց, որ տնտեսությունը անկում է ապրում։ Սակայն Մհեր Գրիգորյանը արձագանքեց․

«Ես համաձայն չեմ, որ անկում է տնտեսության բոլոր ոլորտներում։ Այո, արտաքին պարտքը կարող է աճել, բայց ես կարծում եմ՝ դա բնական գործընթաց է։ Մենք, հարգելիներս, գործ ունենք ռեցեսիայի հետ։ Ինչպե՞ս կարելի է նման հայտարարություն անել ու չփաստարել։ Իսկ ո՞ր երկրում անկում չի լինելու, ասեք, հասկանամ»։

  • Կիսվել: