կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը ՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Մհեր Գրիգորյանը ՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ ձևավորված կառուցողական համագործակցությունը երկրի համար առանցքային բարեփոխումների շրջանակներում և շնորհակալություն հայտնել ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղություններով Հայաստանին տրամադրված աջակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

  • Կիսվել: