ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այնպես չէ, որ ես փողոցում ընկած եսիմ ով էի, Ծառուկյանն էլ ինձ աշխատանք էր տվել. Գևորգ Պետրոսյան

Այնպես չէ, որ ես փողոցում ընկած եսիմ ով էի, Ծառուկյանն էլ ինձ աշխատանք էր տվել. Գևորգ Պետրոսյան

Ասել, որ պարոն Ծառուկյանի շնորհիվ եմ ես հայտնվել ԱԺ-ում, ճիշտ չէ, որովհետեւ մենք բոլորս եղել ենք նույն քաղաքական ուժի կազմում, ամեն մեկս մեր հեղինակությամբ նպաստել է այդ ամենին: Այս մասին այսօր ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի մանդատը դնել, նոր դուրս գալ ԲՀԿ-ից, որովհետեւ այդ մանդատը ստացել է Ծառուկյանի շնորհիվ:

Պետրոսյանը նշեց. ՛՛Այնպես չէ, որ ես փողոցում ընկած եսիմ ով էի, կամ էլ ՛՛Գինդ՛՛ թերթով հայտարարություն էի տվել, որ ինձ աշխատանք տային, ու Ծառուկյանն էլ ինձ աշխատանք էր տվել:

Մենք բոլորս ենք նպաստել այդ ձայներին: Ես փողոցում ընկած բոմժ չեմ եղել, որ ինձ բերեին տային պատգամավոր: Ես անցյալ եմ ունեցել, հազար ու մի պաշտոն եմ ունեցելԹող մտածեն այն մարդիկ, որոնք անցյալ չունեն: Այդպես մի անցյալ չունեցող մեկն էլ ասել էր՝ Պետրոսյան Գեւորգը կարմիր գծերն անցել է, Պետրոսյան Գեւորգն էլ որոշեց կարմիր գծերը կարգին անցնել՛՛:

 

 

  • Կիսվել: