ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, այն, ինչ մեզ սպասում է այս իշխանությունների օրոք, ավելի սարսափելի է լինելու. Մանուկյան

Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, այն, ինչ մեզ սպասում է այս իշխանությունների օրոք, ավելի սարսափելի է լինելու. Մանուկյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր անհնազանդության ակցիա իրականացնողները փակել էին Հանրապետության hրապարակ մտնող բոլոր չորս մուտքերը:

Այստեղ նրանք ամփոփեցին երթը։ Ամփոփման ժամանակ վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ասաց, որ այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, այն, ինչ մեզ սպասվում է այս իշխանությունների օրոք, ավելի սարսափելի է լինելու։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա քաղաքական պայքար չէ, մենք ուզում ենք փրկել հայ ազգը և այս պետությունը ․․․։ Ասում են՝ սահմանադրական ․․․ Հայաստանում Սահմանադրությունը չի աշխատում իրենց պատճառով, ամեն օր իրենք խախտում են Սահմանադրությունը։ Այսպես կամաց-կամաց ազատելով հրապարակներ, փողոցներ՝ վերջը ամեն ինչը մեր ձեռքն է լինելու, իսկ այդ շենքերը, որի մասին իրենք այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու են մեր ձեռքը՛՛:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու այդ մարդկանց վրա։

  • Կիսվել: