կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այն, ինչ անում է այսօր Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է. Չալաբյան

Այն, ինչ անում է այսօր Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է. Չալաբյան

Հայաստանի որևէ իշխանավոր  իրականում իրավունք չունի իր որևէ գործողությամբ  ամրագրել Արցախում տեղի ունեցած ցեղասպան  գործողությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը:

«Արցախում ցեղասպանություն է  տեղի ունեցել եւ այն ամենը, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, դա ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է։ Մենք և այն 50 հազար քաղաքացիները, որոնք աջակցել են նախաձեռնությանը, պետք է շարունակեն պայքարը, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակն ամրագրել միջազգային պայմանագրերով։ 

Այն, ինչ արել է Փաշինյանը, ընդամենը հայտարարություններ են, միջազգային որևէ պայմանագիր այսօր  գոյություն չունի,  և մենք պայքարելու ենք նրա համար, որպեսզի այդպիսի միջազգային պայմանագիր գոյություն չունենա։  Եթե գոյություն ունենա նման միազգային պայմանագիր, առաջինը կվերացնի Արցախը որպես հայկական պետություն, միջազգային իրավունքի սուբյեկտ, երկրորդը՝  ճանապարհ կբացի ՀՀ նկատմամբ ագրեսիայի համար։

Եթե մենք ուզում ենք  կանխել հայ ժողովրդի  մասսայական ցեղասպանությանը և Հայաստանի  ինքնիշխանության կորուստը, այսօր մենք պետք է շարունակենք մեր պայքարը»,-ասաց Չալաբյանը:

Նա կոչ արեց չհավատալ ՔՊ-ի դեմագոգիային, թե իրենք իբր պայքարում են ինքնիշխանության, անկախության համար, ր իրենք Արցախը հանձնել են, որ պաշտպանեն Հայաստանը. «Հայաստանն այսօր մնացել է ավելի քան անպաշտպան: Մենք պետք է այսօր  կսենք վերախաղարկել այս իրավիճակը, վերականգնել  Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և դրա բոլոր ճանապարհները գոյություն ունեն, թույլ չտանք, որպեսզի Արցախում տեղի ունեցած ցեասպանությունն ամրագրվի Հայաստանի պաշտոնյաների գործողություններով»,-ասաց նա:

  • Կիսվել: