ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդին սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Երեկ՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Վիտյա Ս.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեղություններով՝ վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: