շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում․ ԱԱԾ տնօրեն

Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում․ ԱԱԾ տնօրեն

Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի ու վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրոն Արգիշտի Քյարամյանը։

Հիշեցնենք՝ Վանեցյանն հայտարարել էր, որ Քյարամյանի նշանակումն արդեն իսկ սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Հարցին՝ իսկ ինքը երաշխավորվա՞ծ է, որ իրեն չեն գաղտնալսի, Քյարամյանը բացասական պատասխան տվեց. «Այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են և կան մարդիկ, կազմակերպություններ, ովքեր ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, դրա համար այս պահին որևէ հարցում երաշխավորված լինելը իրատեսական չէ»:

Խոսելով գաղտնալսման բացահայտման մասին՝ Քյարամյանն ասաց, որ այդ հարցի հասեցատերեը քննչական կոմիտեն է։

  • Կիսվել: