Զելենսկին ու Մակրոնը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ պшտժшմիջոցային ճնշմшն ուժեղացման հարցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Կիևին հասցված ռուսական բալիստիկ հարվածի ֆոնին։ Այս մասին Զելենսկին գրել է սոցցանցի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Մակրոնին աջակցության համար։
Ըստ Զելենսկու՝ Ուկրաինային անհրաժեշտ են լրացուցիչ օգնության փաթեթներ հակաօդային պաշտպանության համար։ Կիևը շարունակում է գործընկերների հետ աշխատել համապատասխան որոշումների ընդունման ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահը նաև նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին Ռուսաստանի կողմից նոր հրթիռային հարվածների սպառնալիքը պահպանվում է։
Զելենսկին ընդգծել է Մոսկվայի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու և վճռական համատեղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Զրույցի մեկ այլ թեմա է դարձել ռուսական նավթամթերքի նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումների մեղմացումը։ Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է հասնել այն բանին, որ Ռուսաստանը չպահպանի պատերազմի շարունակման հնարավորությունը արտահանումից ստացվող լրացուցիչ եկամուտների հաշվին։
«Մենք նպատակաուղղված կերպով համակարգում ենք գործողությունները և պատրաստում հանդիպումներ»,-գրել է Զելենսկին՝ կրկին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային Ուկրաինային աջակցելու համար։



