Հզոր փոթորիկ ԱՄՆ-ում. ավելի քան 900 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
ԱՄՆ–ում փոթորիկի պատճառով ավելի քան 900 հազար բաժանորդ զրկվել է էլեկտրաէներգիայից, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Մասնավորապես՝ Ֆլորիդա նահանգում էլեկտրականությունից զրկվել է 429 812 բաժանորդ, Ալաբամա նահանգում՝ 325 416 մարդ, Ջորջիա նահանգում՝ 128 845։
Ինտերնետի մոնիտորինգով զբաղվող միջազգային «NetBlocks» ծառայությունը նույնպես հայտնում է, որ փոթորկի ֆոնին Ֆլորիդայում և Ալաբամայում նվազել է ինտերնետային կապի մակարդակը։
ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնը հոկտեմբերի 9ին հայտնել է, որ «Իսայաս» փոթորիկը կարող է սաստկանալ և հասնել Մեքսիկական ծոցի ամերիկյան ափին։



