երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը կկայացվի վաղը՝ արտահերթ նիստում․ վարչապետ

Արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը կկայացվի վաղը՝ արտահերթ նիստում․ վարչապետ

Վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայացնենք արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը կերակարցվի ևս մեկ ամսով, քանի որ պատճառները որոնց բերումով ռեժիմը սահմանվել է, վերացված չեն:

«Որոշման կայացումից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ և մենք կքննարկենք մեր արածի-չարածի և անելիքների մանրամասները»,- ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: