ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նշենք, որ այն ներկայացրել էին պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գևորգյանը և Վահագն Հովակիմյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 18 պատգամավոր։

Նշենք նաև, որ նախագծի զեկուցող Վահագն Հովակիմյանի խոսքով՝ առաջարկում են ընդհանրապես առողջական հիմքով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին գրավոր քվեարկելու իրավունք տալ։

Ի դեպ՝ այս առաջարկին դեմ էին «Իմ քայլը» խմբակցության մի շարք այլ պատգամավորներ, այդ թվում և՝ նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը, որը նշեց, որ նախագիծը կլրամշակվի մինչև երկրորդ ընթերցում։

Վարդանյանի խոսքով՝ այն պետք է վերաբերի միայն համաճարակով պայմանավորված՝ իրավասու մարմնի ցուցումով մեկուսացման ու ինքնամեկուսացման մեջ գտնվող պատգամավորներին։

 

  • Կիսվել: