Արմեն Սարգսյանը Պատվո շքանշանով պարգևատրել է կարդինալ Պիետրո Պարոլինիին
Նախագահա Արմեն Սարգսյանը կարդինալ Պիետրո Պարոլինիին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել։ Դրանում ասվում է,
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո ՊԱՐՈԼԻՆԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով: