երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Ապրիլի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող այլ հարցեր:

  • Կիսվել: