երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանն Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանն Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Թեհրան աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Այս մասին իր ֆեսյբության էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով:

Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել ենք այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:

Իբրահիմ Ռաիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է նա:

  • Կիսվել: