երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արդեն շուրջ մեկ տարի է իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր. Մամիջանյան

Արդեն շուրջ մեկ տարի է իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր. Մամիջանյան

Արդեն շուրջ մեկ տարի է իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր։ Անվտանգության փորձագետների կարծիքով խոսքը գնում է Պեգասուս և մի շարք այլ ծրագրերի մասին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս ստատուսը գրում եմ 2 նպատակով.

1. Պայքարի ընկերներիս համար, որ զգուշանան նման sms-ներից /կարող է գալ գամ նեյտրալ հասցեատերից` lurer, sale և այլն, կամ որևէ անծանոթ անունից՝ Edo, Armen եւ այլն, կամ ՁԵՐ ԿՈՆՏԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԻՑ։ sms-ների screenshot-երը կցված են։/

2. Այս գաղտնալսումը պատվիրողների համար.

Հո դուք մազոխիստ չե՞ք։ Միակ բանը, որ կկարողանաք այս եղանակով լսել, դա իմ ելույթների ու հարցազրույցների նույն մտքերն են՝ համեմված հատընտիր հայհոյանքներով։ Բարի «լսում»»։

  • Կիսվել: