երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Արդեն անիմաստ է որևէ բան ասել՝ լավ եղե’ք. Էդմոն Մարուքյան

Արդեն անիմաստ է որևէ բան ասել՝ լավ եղե’ք. Էդմոն Մարուքյան

 2016 թվակակին Վանաձորում Մամիկոն Ասլանյանի քաղաքապետ «ընտրությամբ» Վանաձորում հայտնի մի քանի մշակութային գործիչներ հրճվում և լավաշ տեքստեր էին գրում ֆեյսբուքում ու ողջունում այդ պատմական ընտրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը․ 

«Երեկ վարչապետը Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակել և, բնականաբար, Մամիկոն Ասլանյանն ազատել է քաղաքապետի աշխատասենյակը:

Նկատեցի, որ հիմա էլ նույն մշակութային մտավորական գործիչները հրճվանքով ողջունել ու լավաշ տեքստեր են ձոնել Վանաձորում նոր քաղաքապետի ԺՊ նշանակվելու առիթով: Ինչ եմ ուզում ասել. արդեն անիմաստ է որևէ բան ասել՝ լավ եղե’ք»:

  • Կիսվել: