շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է իր բռունցքը անպայման խփի սեղանին եւ իր շահերը առաջ տանի. Սեյրան Օհանյան

Արցախի ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է իր բռունցքը անպայման խփի սեղանին եւ իր շահերը առաջ տանի. Սեյրան Օհանյան

Արցախը պետք է շարունակի գործոն լինել, քանի որ ժողովուրդն այնտեղ ապրում է ինքնուրույն եւ պետք է իր շահերն արտահայտի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մանավանդ այն պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախի ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է իր բռունցքը անպայման խփի սեղանին եւ իր շահերը առաջ տանի»,-ասաց նա:

Նրա խոսքով, Արցախի պայքարի ոգին տեղում բարձրացնելը, ամուր լինելը, դիմադրության ոգին, աստիճանը բարձրացնելը, անկասկած, օրինակ է լինելու Հայաստանի քաղաքական դաշտում, հատկապես ընդդիմադիրների մոտ՝  համախմբվելու եւ Արցախին աջակից լինելու համար:

  • Կիսվել: