հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Առանց աշխատելու համ թոշակն է տալիս, համ աշխատավարձը. Ծառուկյանը աբսուրդային է համարում ՍԴ-ին առնչվող նախագիծը

Առանց աշխատելու համ թոշակն է տալիս, համ աշխատավարձը. Ծառուկյանը աբսուրդային է համարում ՍԴ-ին առնչվող նախագիծը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ընդունում, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա:

«Թող մեզ ցույց տան, որ ինչ-որ ճգնաժամ կա, լճացում կա, մենք էլ համաձայնենք, բայց նման բան չկա», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված սկանդալային օրինագծին:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամկետ գնալ կենսաթոշակի՝ դրա դիմաց ստանալով աշխատավարձի չափ կենսաթոշակ «Առանց աշխատելու համ թոշակն է տալիս, համ աշխատավարձը: Մենք դրան կողմնակից չենք լինելու: Իսկ դա կատարողներն էլ պետք է մտածեն, որ հետո դրա համար պատասխան են տալու», նշել է Ծառուկյանը:

Նա վկայակոչել է իր խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ու նկատել, որ իրենց խմբակցության դիրքորոշումը նա ներկայացրել է հանձնաժողովի նիստում.

«Գևորգ Պետրոսյանը ամբողջությամբ մեր կարծիքն արտահայտեց: Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են՝ մենք ձեզ գումար կվճարենք, որ դուք չաշխատելով դրանից կօգտվեք, եթե չէ, հունվարից հետո մենք դա չենք վճարելու, դա աբսուրդ է: Եթե մարդը հանցանք է կատարել, չի համապատասխանում աշխատանքին, թող հանեն, բայց այդպիսի առաջարկը աշխարհում ընդունված չի, չի կարելի: Ինչի՞ համար են խրախուսում, որ ինքը համաձայնի, գնա տունը նստի եւ գումարներ ստանա՞»:

  • Կիսվել: