հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք երկու երկրների հարաբերությունների բոլոր հարթություններում․ Իրանի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին

Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք երկու երկրների հարաբերությունների բոլոր հարթություններում․ Իրանի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին

Թեհրանում կայացել է Իրանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը, մասնավորապես, հայտարարել է.

«Իմ լավ գործընկերոջ հետ լավ քննարկում ունեցանք:Հայաստանի ու Իրաի հարաբերությունները կառուցողական են և զարգացող: Վերջին 20 օրվա ընթացքում մենք հանդիպել և քննարկում ենք ունեցել 3 անգամ՝ Դուշանբեում, Նյու Յորքում և Թեհրանում: Այսօրվա հանդիպման ընթացքում պայմանավորվել ենք, որ քաղաքական հարաբերություններից բացի տնտեսության, զբոսաշրջության, առևտրի ոլորտներում ևս ընդլայնելու ենք հարաբերությունները: Հայաստանի տարանցիկ ուղուց օգտվելը ուշադրության կենտրոնում գտնվող հարցերից է:

Մենք երկու երկրների հաղորդակցական ուղիների և տարանցիկ ճանապարհների վերականգնման շուրջ ծրագիր ենք մշակել, որն արագորեն կիրականացվի: Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք երկու երկրների հարաբերությունների բոլոր հարթություններում: Հրավային Կովկասում սիոնիստների ու ահաբեկիչների ներկայությունը մեզ լրջորեն մտահոգում է:

Բարձրաձայն հայտարարում ենք ՝թույլ չենք տա օտար երկրներն ազդեն Իրանի և իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Հաշվի առնելով տարածաշրջանային ճգնաժամերը, ինչպես նաև կորոնավիրուսի ճգնաժամի ավարտը, մենք պետք է հայտարարենք, որ մեր տարածաշրջանը առավելապաշտություններ չի հանդուրժելու: Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է գան այն համոզման, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն առանց օտարների միջամտության»:

  • Կիսվել: