ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արա Այվազյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Արա Այվազյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Մայիսի 14-ին տեղի է ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: 

Զրուցակիցները շարունակել են քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: 

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին առ այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից նամակներ են ուղարկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և Խորհրդի անդամներին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով:

Մտքեր են փոխանակվել ընթացակարգով նախատեսված հետագա գործընթացների շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: