շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արա Աբրահամյանն ու Սերգեյ Լավրովը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված հարցեր

Արա Աբրահամյանն ու Սերգեյ Լավրովը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված հարցեր

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Աբրահամյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակի սրման հետ կապված հարցեր:

Աբրահամյանը նախարարին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների մեկնարկի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության վարչության նիստում ընդունված հայտարարության մասին ՝ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների կապակցությամբ ։

Նախարարը նաև ծանոթացել է այն աշխատանքին, որ Ռուսաստանի հայերի միությունն անցկացնում է այս օրերին, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան հողի վրա կոնֆլիկտային դրսևորումների կանխարգելման ուղղությամբ:

Ս. Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահագրգիռ երկիր, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել ՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: