երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել. «Հայաքվե» նախաձեռնության համակարգող

Ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել. «Հայաքվե» նախաձեռնության համակարգող

Երեկ ՀայաՔվե նախաձեռնությունը Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ Մհեր Գրիգորյանի կողմից գլխավորված սահմանազատման հանձնաժողովի պաշտոնեական լիազորությունների վերազանցման առնչությամբ։ Այսօր հայտնի դարձավ, որ հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Մենուա Սողոմոնյանը:

«Ընթացք է տրվել նաև Կիրանց գյուղում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական բռնության վերաբերյալ Դատախազությանը ներկայացված հաղորդմանը։
Դատախազության դիմաց մեր ակցիաների ժամանակ մենք հատուկ դիմել ենք Դատախազության դատախազներին՝ առաջնորդվել ՀՀ շահով, ՀՀ սահմանադրությամբ, Դատախազության գերատեսչական շահով և չենթարկվել քաղաքական պատվերի տրամաբանությունից բխող ճնշումների։

Դատախազությունը անկախ պետական մարմին է, և այնտեղ աշխատող բազմաթիվ պատվախնդիր, պրոֆեսիոնալ, բարեխիղճ դատախազներ ունեն ուղիղ հանձնառություն՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահը։ Հուսանք՝ այս դեպքերի առնչությամբ կդրսևորվեն այդ հանձնառությունները։

Վարույթ ընդունելու վերաբերյալ տեղեկատվության հղումը՝ մեկնաբանությունում։
https://www.facebook.com/share/r/R21MxneSMmUDQUKZ/?mibextid=oFDknk»,-նշել է նա:

  • Կիսվել: