հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անփոխարինելի մարդիկ չկան, սակայն կարևոր է ինստիտուցիոնալ խնդիրների լուծումը. Թևան Պողոսյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին

Անփոխարինելի մարդիկ չկան, սակայն կարևոր է ինստիտուցիոնալ խնդիրների լուծումը. Թևան Պողոսյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարության մասին

Քաղաքական պայքար է տեղի ունենում, և կողմերը քաղաքական պայքարի մեջ ազատ են իրենց առաջարկներն անել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը:

«Մեկն ասում է՝ վարչապետին պետք է հանել, մյուսն ասում է՝ այլ կառավարություն ձևավորել, երրորդն ասում է՝ առկա են խնդիրներ: Բայց երբ ասում ենք՝ եկեք այսինչ բանը փոխենք, գաղափարը հետևյալը պետք է լինի. որևէ նոր բան առաջարկելիս՝ մենք պետք է հասկանանք՝ այս սցենարներով ավելի՞ լավ տեղ ենք գնալու, թե միգուցե կրկին սխալվելու ենք:

Իրականության մեջ Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառման տեքստում առաջարկներ տեսա, բայց չտեսա մինչև վերջ գնալու խնդիրը: Այո, փոփոխությունները կարող են նոր ընտրություններով լինել, կամ ԱԺ մեծամասնությունն ինքը գործընթաց նախաձեռնի, բայց, նորից եմ կրկնում, ամեն ինչ հանգում է նրան՝ արդյոք կներկայացվի, թե ինչ ձևով է իրականացվելու այդ նորը: Չէ՞ որ սա պրոցես է, որը սահմանադրական նորմերով պետք է իրականացվի՝ նոր դեմքի գալը, 20 օրվա ընթացքում նոր կառավարության ձևավորում, հաջորդ 20 օրում կառավարության ծրագրի ներկայացում և այլն: Այս ամենն ինչպե՞ս է տեղի ունենալու», - հարց հնչեցրեց մեր զրուցակիցը:

Թևան Պողոսյանն ընդգծեց՝ ինքը մեկ անգամ չի կրկնել, որ Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական կոնսենսուսի, բանակցային սեղանի ձևավորում, երբ քաղաքական բոլոր ուժերը կնստեն այդ սեղանի շուրջ և կքննարկեն առկա բոլոր կարմիր գծերը:

Մանրամասներըէ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: