երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Խնդիրն աշխատավարձերի բուն բարձարման մեջ չէ. Աղաջանյանը՝ պաշտոնյաների վարձավճարների աճի մասին

Խնդիրն աշխատավարձերի բուն բարձարման մեջ չէ. Աղաջանյանը՝ պաշտոնյաների վարձավճարների աճի մասին

«Աշխարհում կա նեգատիվ կորելացիա՝ պետություններում բարձր աշխատավարձով վարձատրվող պաշտոնյաների և կոռուպցիայի աստիճանի միջև»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին թե ինչ հիմքով են կրկին բարձրացվում է պետական պաշտոնյաների աշխատավարձերը։

Աղաջանյանի խոսքով՝ այն երկրներում որտեղ պետական պաշտոնյաների աշխատավարձերը ցածր են, այնտեղ կոռուպցիայի մակարդակը բարձր  է։

 ՔՊ-ականը նշեց, որ կան երկրներ որտեղ երկրի ղեկասվարը ստանում է 300 հազար դոլար աշխատավարձ, ինչպես Սինգապուրում։

 «Մեր նշաձողը պետք է լինի 0 հանդուրժողականություն որևէ կոռուպցիոն դրսևորման և կոռուպցիայի մակարդակի նկատմամբ և եթե ուսումնասիրելով նման պետությունների փորձառությունը,  պարզվի որ հիմնական պատճառն աշխատավարձերն են, պետք է բարձրացվեն»,- ասաց  Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելեով.

 «Խնդիրն աշխատավարձերի բուն բարձարման մեջ չէ, այլ պետության ընդհանուր  տնտեսության համատեքստում, պետական համակարգում մրցունակ աշխատավարձերի սահմանումն է, որի շնորհիվ կներգրավվեն բարձրակարգ պրոֆեսիոնալներ և դրա արդյունքում կբարձրանա հանրային ծառայությունների մակարդակը»։

Աղաջանյանը հնարավոր չհամարեց, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը Հայաստանում չնվազեցնի կոռուպցիայի մակարդակը։

 ՔՊ-ական Տարոն Չախոյանն էլ հայտարարեց թե 20 մլն դրամ աշխատավարձ ստացողը ինչու պետք է գա 1 մլն դրամավ Հայաստանում նախարար աշխատի։

Աղաջանյանը հավելեց, թե հնչեցված 20 միլիոն  դրամ աշխատավարձը վերաբերում է ՀՀ-ում աշխատող բոլոր թոփ մենեջերներին։

Հիմնավորելով պետական պաշտոնյաների աշխատավարձրի բարձրացումը՝ Չախոյանը հայտարարեց, թե 2017 թվականից հետո կենսաթոշակները 3 անգամ են բարձրացել, իսկ պետական պաշտոնյաների աշխատավարձերն այդքան չեն աճել։

  • Կիսվել: