Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը Nvidia տեխնոլոգիաների վրա հիմնված տվյալների կենտրոնի գործարկումից հետո կարող է դառնալ արհեստական ինտելեկտի ոլորտում ամերիկյան ենթակառուցվածքների հաբերից մեկը ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ամերիկյան Firebird ստարտափը օգոստոսին տվյալների կենտրոն է գործարկել Հայաստանի Հրազդան քաղաքում՝ Երևանից մոտ 45 կիլոմետր հեռավորության վրա։ Եկող տարեվերջին սպասվում է, որ օբյեկտի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, իսկ հաշվողական ենթակառուցվածքը կներառի ավելի քան 70 հազար առաջադեմ Nvidia չիպեր։
Կենտրոնի հզորության մոտ 20%-ը վերապահվելու է Հայաստանի ներքին կարիքներին, մնացած 80%-ը նախատեսվում է վարձակալությամբ տրամադրել օտարերկրյա ընկերություններին։ Firebird-ը նշում է, որ համալիրը կարող է դառնալ տարածաշրջանի ամենամեծ հաշվողական կլաստերը և ամենամեծերից մեկը Եվրոպայում:
Նախկինում The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին խոստացել է մուտք գործել Nvidia առաջադեմ չիպերի շուկա՝ որպես Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու խթան։ Ըստ հրապարակման՝ բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրների, առաջարկը հայտնվել է այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունները վտանգված էին։ Արդյունքում Երևանը ստացավ ավելի քան 5 միլիարդ դոլար արժողությամբ «Firebird» տվյալների կենտրոնի համար արհեստական ինտելեկտի չիպերի մատակարարման արտոնագրեր՝ դրա դիմաց համաձայնելով Մեղրիով անցնող ճանապարհին և Արցախի նկատմամբ պահանջներից հրաժարվելուն:



