երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չորս կողմից ամեն ինչ անելու են, որ չլինենք որպես պետություն, և անում են. Նիկոլ Փաշինյան

Չորս կողմից ամեն ինչ անելու են, որ չլինենք որպես պետություն, և անում են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է սահմանամերձ գյուղերի խնդիրների մասին՝ շեշտելով, որ կառավարությունը մարդկանց խրախուսում է այնտեղ տներ կառուցել։

Այս համատեքստում նա կարևորել է խաղաղությունը. «Մարդն ասում է՝ լավ, տունը կառուցեմ, բայց եթե խաղաղություն չի լինելու, ինչի՞ համար կառուցեմ»։

Վարչապետի խոսքով՝ ինքը խաղաղություն քարոզում է, բայց նաև մարտահրավերներն է հասկանում. «Մարտահրավերները ակնհայտ են, բոլորիս աչքի առաջ են»։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայրենասիրության մոդելը. «Հայրենասիրության մոդելը մեզ ասում է՝ պիտի կռիվ տաս անընդհատ, բայց չի ասում, որ մի պահի պիտի ուղղակի ապրես։ Ասում է՝ մեծ հայրենիք կունենանք, այնտեղ կապրենք։ Բա էս հայրենիքում պե՞տք է ապրել, թե՞ չէ։ Այստեղ են ֆունդամենտալ պրոբլեմները»։

Փաշինյանը հավելել է. «Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու։ Սա է այն միակ սկզբունքը, որ շանս կտա մեզ պետություն ունենալ։ Հակառակ դեպքում, ասում եմ՝ չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք որպես պետություն, և անում են»։

  • Կիսվել: