երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անկարան հուժկու հարվածներ է ստանում քրդերից․ «Հայաստանի Հանրապետություն»

Անկարան հուժկու հարվածներ է ստանում քրդերից․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիան ծանր հարվածներ է ստացել Իրաքի հյուսիսային Քուրդիստան ինքնավար շրջանի Դոհուկ նահանգի Գարե բնակավայրի մոտակայքում: Ինչպես փոխանցում է «Еrmenihaber»-ը,  այդ երկրի ռազմական ուժերը փետրվարի 10-ից իրականացնում են «Արծվի մագիլ-2» ռազմական գործողությունը եւ հակաահաբեկչական գործողությունների քողի տակ ներխուժել էին Իրաքի հյուսիսային տարածքներ: Իրաքի հյուսիսում գտնվող Գարայի շրջանում գտնվող քարանձավում 13 սպանված թուրքերի հայտնաբերումից հետո թուրքական զինուժի գործողությունների հետեւանքով եւս երեք թուրք զինվոր է սպանվել: Իրաքի հյուսիսում իր զորքերի կրած անհաջողություների համար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրեց Միացյալ Նահանգներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: