ԱՄՆ-ն հերքում է քրդերին Իրանի դեմ զինելու իր ծրագրերի մասին շրջանառվող լուրերը
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հերքել է քրդերին Իրանի դեմ զինելու ԱՄՆ ծրագրերի մասին շրջանառվող լուրերը։
Նա ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես խոսել է քրդական առաջնորդների հետ Հյուսիսային Իրաքում գտնվող ԱՄՆ բազայի մասին։
«Սակայն ցանկացած հաղորդագրություն այն մասին, որ Թրամփը համաձայնել է զինել որևէ խմբի, բացարձակապես կեղծ է»,-ասել է Լևիթը:


