շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
​​​​​​​ Անկարան և Բաքուն հանդես են գալիս ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին․ Բայրամով

​​​​​​​ Անկարան և Բաքուն հանդես են գալիս ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին․ Բայրամով

«Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մենք դրական ենք գնահատում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակումը և նրանց անցկացրած երեք հանդիպումները»:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք կողմ ենք Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն, և եթե Հայաստանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգում է միջազգային հանրությունը, օրենքը, ճիշտ է գնահատում տարածաշրջանի իրողությունները, այս ճանապարհով հնարավոր կլինի լավ արդյունքների հասնել»,- ասել է նախարարը։

  • Կիսվել: