երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Անհրաժեշտ է գնահատել հումանիտար աղետի կարիքները, միջազգային գործընկերներին ծանոթացնել մանրամասներին. ՀՀ ԱԳ փոխնախարար

Անհրաժեշտ է գնահատել հումանիտար աղետի կարիքները, միջազգային գործընկերներին ծանոթացնել մանրամասներին. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը կարևորում է հումանիտար աղետի բոլոր կարիքների գնահատումը, որպեսզի համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև՝  միջազգային գործընկերներին մանրամասներին ծանոթացնելը:

Հովհաննիսյանն այս մասին ընդգծեց «Արմենպրես»-ի հետ զրույցում Կոռնիձորում, որտեղ տեղակայվել է վրանային կայան՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:

«Բոլորս տեսնում ենք այս աղետալի հումանիտար իրավիճակը: Սա ԱԳՆ-ի ջանքերի առաջնային խնդիրներից մեկն է: ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի և պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի ղեկավարությամբ այս այցն էլ այդ ջանքերի արդյունքն է: Նմանատիպ աշխատանքներ ենք տանում բոլոր միջազգային կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ, սա վերջին այցը չի լինի»,-ասաց Հովհաննիսյանը:

Փոխնախարարն ընդգծեց՝ անհրաժեշտ է գնահատել այս հումանիտար աղետի բոլոր կարիքները, որ համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև կարևոր է տեսնել իրավիճակը, միջազգային գործընկերներին ծանոթացնել բոլոր մանրամասներին: Այս պահին բոլոր աշխատանքներն ուղղված են այս նպատակին:

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ թե միջազգային տարբեր հարթակներում, թե երկրների հետ երկկողմ մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

  • Կիսվել: