երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հռոմում ՀՀ արտգործնախարարն իր իտալացի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը

Հռոմում ՀՀ արտգործնախարարն իր իտալացի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը

Մայիսի 29-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նույն օրը Հռոմում ընթացող «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովի աշխատանքներին: Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը լավ հնարավորություն է Հայաստանի կառավարության կողմից  մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գործընկերներին ներկայացնելու համար:

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել տնտեսության, պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:

Պարույր Հովհաննիսյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը, դրա խորացման հեռանկարները և ԵՄ շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:

  • Կիսվել: