կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 ԱԳ փոխնախարարը չպատասխանեց, թե ՌԴ-ից եկող ինչ սպառնալիքների մասին է ակնարկել Մեծ Բրիտանիայի փոխնախարարը

ԱԳ փոխնախարարը չպատասխանեց, թե ՌԴ-ից եկող ինչ սպառնալիքների մասին է ակնարկել Մեծ Բրիտանիայի փոխնախարարը

Երկար  ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը, մերձենալու Եվրամիության հետ այնքան, ինչքան դա հնարավոր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը երբեք այսքան բարձ մակարդակի վրա չի եղել։

Նա հայտնեց, որ բոլոր հնարավոր տարբերակները քննարկում են և Հայաստանի շահերից բխող բոլոր լուծումները կընդունվեն. «Մենք այս պահին քննարկում ենք այն բոլոր տարբերակները, որոնք կնպաստեն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, զարգացմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և մի շարք այլ հարցերին։ Բոլոր հարցերը դիտարկում ենք միայն այդ տեսանկյունից։ Մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ միմիայն համատեղում ենք մեր ազգային  շահերի հետ»,-ասաց փոխնախարարը։

Հարցին, թե Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պաշտպանության գծով փոխնախարարը հայտնեց, որ այդ երկիրը պատրաստ է աջակցել  Հայաստանին  Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում և որոնք են դրանք՝ Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել Մեծ Բրիտանիայի գործընկերներին։

Հովհաննիսյանն ընդամենը հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի հետ  նախորդ տարի հաստատվել է ռազմավարական համագործակցության ֆորմատ։

Լրագրողի կրկնվող հարցին, թե ինչ սպառնալիքների մասին են խոսում Մեծ Բրիտանիայից՝ փոխնախարարը չպատասխանեց և հեռացավ։

  • Կիսվել: