Անհնազանդության երթն ավարտվեց. ներկայացվեցին վաղվա անելիքները
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների բողոքի երթը Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց հաջորդ օրվա անելիքները: նա, մասնավորապես, նշեց. ՛՛Տեղեկություն կա, որ վարչապետի աթոռին կառչած անձը առավոտյան՝ 11։30-ին, գնալու է Կառավարության երրորդ մասնաշենք։ Կոչ եմ անում ձեզ ներկա գտնվել՝ բողոքն ու զայրույթը հայտնել, եւ ինչպես պայմանավորվել ենք՝ այդ անձն այս երկրում տեղաշարժվելու իրավունք չունի։ Վաղը 11։30-ին եկեք Կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում։
Երեկոյան ժամը 18։30-ին հավաքվում ենք Հանրապետություն մերոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հստակ հասցեներով տեղի է ունենալու երթ դեպի Դատախազություն, այնուհետեւ Ոստիկանություն։ Գնալու ենք շատ հստակ կոչերով եւ պահանջով։ Եթե դատախազությունը քրեական գործ է հարուցում, փորձում է կեղծ մեղադրանքեր առաջադրել, այս երկրում կա մեկ դավաճան, պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է՛՛: