շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Անհայտ անձինք աշխատասենյակից բերման են ենթարկել Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին

Անհայտ անձինք աշխատասենյակից բերման են ենթարկել Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին

Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, բերման ենթարկեցին Վերմիշյանին և նրա համակարգիչները, տեղեկացնում է Hraparak.am-ը։

Վերմիշյանին բերման ենթարկող անձանցից ոչ մեկ չի ներկայացել Hraparak.am–ի թղթակցին։

Կայքը հիշեցնում է, որ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով։

  • Կիսվել: