շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հուսով եմ՝ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը. փաստաբան

Հուսով եմ՝ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը. փաստաբան

Հուսով եմ՝ այսօր Վահագն Վերմիշյանը կգիշերի տանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը․

«Իսկ իմ հույսերը կապված են այն հանգամանքով, որ ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյան) այսօր հրապարակելու է ներկայացրածս վերաքննիչ բողոքի հիման վրա կայացվելիք դատական ակտը։

 

Իմ հույսերը միայն Ա․ Նիկողոսյանի՝ որպես դատավորի անձնական որակների հետ չեն կապված, այլ նրա, որ դեռևս նախոր տարվա հոկտեմբեր ամսին նույն դատավորի կողմից վերաքննիչ բողոքս մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ դատակոչում ներառված են Վ․ Վերմիշյանի ենթակայության տակ աշխատած բազմաթիվ չհարցաքննված վկաներ։ Այսօր դատակոչը սպառված է և կանխատեսելի է, որ վերը բերված դիրքորոշման հետևողական կենսագրոծման պարագայում տեղի է ունենալու խափանման միջոցի փոփոխություն»։

  • Կիսվել: