չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դատարանում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է

Դատարանում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է

Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում  Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել է, դատական նիստն՝ ընդմիջվել։ Այս մասին գրառում է արել նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք և Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:
Հ.գ. Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին...»։

Վահագն Վանիկի Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 310-րդ հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4 մասի 2-րդ կետի և 3 մասի 3,2 մասի  (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 2 մասի 1.1 2 կետի (խարդախությունը) հատկանիշներով:

Նշենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:

  • Կիսվել: