շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Վահագն Վերմիշյանին առաջադրված մեղադրանքում։

Նույն գործով անցնող 7 մեղադրյալների նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանքը։
Կոչուբաևի խոսքով` Վերմիշյանի նկատմամբ բացառապես քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։

  • Կիսվել: