շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ. պաշտպան

Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ. պաշտպան

Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Նա նշել է, որ մանրամասները կլինեն հետազոտություններից հետո:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Դեպքը տեղի էր ունեցել նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց: Վերմիշյանը դատավարության կողմերին կոչ էր արել մեկ րոպե լռությամբ հարգել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը տասն օր առաջ, հիշեցնենք, հանկարծամահ էր եղել նույն դահլիճում՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդ քայլը համարել էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որոշել էր դատական սանկցիա կիրառել Վերմիշյանի նկատմամբ եւ նիստերի դահլիճից տասը ժամով նրան հեռացնելու որոշում կայացրել: Վերմիշյանը դատավորի պահվածքից վրդովվել էր ու նրա ինքնազգացողությունը վատացել էր: Վերմիշյանին, սակայն, հիվանդանոց չէին տեղափոխել։

  • Կիսվել: