երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Անդրանիկ Քոչարյանին երբ կբռնեն, կնստացնեն, խելքը գլուխը կգա. Հրանտ Բագրատյան

Անդրանիկ Քոչարյանին երբ կբռնեն, կնստացնեն, խելքը գլուխը կգա. Հրանտ Բագրատյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հրավիրած հանրահավաքը։

Հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանեց նախօրեին իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն առ այն, թե Բագրատյանը վտանգավոր հայտարարություններ է անում

«Երբ Անդրանիկ Քոչարյանին կբռնեն, կնստացնեն, խելքը գլուխը կգա։ Ինչո՞ւ չի հելնում ու խորհրդարանում հարցնի, թե ինչու են հողերը տալիս»,- իր խոսքում նշեց Բագևատյանը։

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը հուշագիր է ստորագրել Սյունիքից որոշ դիրքեր զիջելու համար:

Անդրանիկ Քոչարյանը նախօրեին մեկնաբանեց Բագրատյանի հայտարարությունը, նշելով՝ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս՝ վտանգելով երկրի անվտանգությունը:

 

  • Կիսվել: