շաբաթ, հունիս 8
8 / 6 / 2024
Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Հանրապետության հրապարակում 18:00-ին սպասվում է հանրահավաք. Թևանյան

Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Հանրապետության հրապարակում 18:00-ին սպասվում է հանրահավաք. Թևանյան

Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով. Հանրապետության հրապարակում ժամը 18:00-ին սպասվում է հանրահավաք: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտարարեց «Մայր Հայաստան դաշինքի համակարգող Անդրաիկ Թևայանը:

«Ստեփանակերտից շատ ցավալի լուրեր են գալիս, և քանի որ այս ամեն ինչին պետք է մեր պետությունն արձագանքեր, կազմակերպեր, իշխանությունն իր գործողություններով սատար կանգներ մեր հայրենակիցներին, բայց չի անում, քանի որ մենք դա չենք կարողանում անել, մեր առաջնային խնդիրը պետք է լինի իշխանության փոփոխությունը հնարավորինս սեղմ ժամկետներում և արդյունավետ եղանակով, որպեսզի կարողանանք խուսափել տարբեր տիպի զարգացումներից և՛ Արցախում, և՛ Հայաստանում»,- ընդգծեց Թևանյանը:

Նրա խոսքով՝ այժմ կարևորագույն խնդիրը քաղաքացիների պաշտպանությունն է.

«Այս պահին ամենակարևոր խնդիրը Հայաստանում փոփոխություններ իրականացնելն է, Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, և մենք այդ գործողությունների հետ կապված արդեն կոնկրետ քայլերի պետք է գնանք, այդ քայլերն այսօր ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում նշանակված հանրահավաքի ժամանակ կներկայացվի»:

Անդրադառնալով իր մասին հնչող քննադատություններին՝ Թևանյանն ասաց. «Ես գիտեմ, որ որոշակի դժգոհություն կա անձամբ ինձանից, ես գիտեմ, ես ինքս էլ ինձնից դժգոհ եմ, քանի դեռ այս ամեն ինչը կա, ու մենք իրավիճակի փոփոխության վրա չենք կարողանում ազդել, որևէ մեկս չենք կարող գոհ լինել այս պայմաններում: Քանի որ դուք այդ քաղաքական պատասխանատվությունը դրել եք մեզ վրա, մենք պետք է այս գործը պատվով և հնարավորինս արագ ավարտենք»:

Անդրանիկ Թևանյանը կոչով դիմեց նաև ոստիկաններին և քաղաքացիներին. «Կոչ եմ անում ոստիկանությանը որևէ ապօրինության չգնալ, դուք երդվել եք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե մեկ մարդու, դուք պետք է պաշտպանեք ՀՀ քաղաքացիների շահերը. Այդ ի՞նչ լկտի ու վայրենի վարքագիծ է: Մենք պետք է հստակ թիրախավորում ունենանք, մեր թիրախը տվյալ դեպքում քաղաքական իշխանությունն ու դրա փոփոխությունն է: Ոստիկանության հետ պետք չէ կոնտակտի գնալ, մենք մեր գործողությունների ծրագիրը կներկայացնենք: Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով»:

  • Կիսվել: